Մեր նպատակն է կառուցել այնպիսի համալիր, որն առավելագույնս կհամապատասխանի մեր օրերի սրընթաց կյանքի պահանջներին և, ամենակարևորը, մատչելի կլինի սահմանափակ եկամուտ ունեցող երիտասարդ ընտանիքների և երիտասարդների համար:
Նկարագրություն
Համալիրը կառուցվում է Երևանի Դավթաշեն վարչական համայնքի 4-րդ փողոց 2/5 հասցեում՝ Դավթաշեն-Աշտարակ մայրուղու հարևանությամբ:
Կառուցվում են երկու 16 հարկանի բնակելի շենքեր, որոնց առաջին 2 հարկերը հասարակական նշանակության են, ուր կգործեն առևտրային տաղավարներ և բիզնես կենտրոն:
3-16 հարկերում կլինեն տիպային նախագծերով 1, 2 և 3 սենյականոց բնակարաններ 42.70-91.70 քմ մակերեսներով:
Յուրաքանչյուր հարկի ընդհանուր մակերեսը – 817 մ2,
բնակելի մակերեսը – 635.5 մ2
Համալիրը կունենա նախասրահ, բացօթյա և նկուղային ավտոկայանատեղեր, շենքերի կառավարման ադմինիստրատիվ հատված:
Շինությունն իրենից ներկայացնում է երկաթբետոնե միաձույլ կառուցվածք: Արդյունավետ ճարտարապետական լուծումներ։ Ժամանակակից սեյսմակայուն շինարարություն։
Բարձրորակ շինանյութ։ Երեսապատումը տրավերտին և տուֆ քարերով:
Ջեռուցման համակարգը՝ անհատական:
Բնակարանները հանձնվելու են շահագործման նորոգված վիճակում, սանհանգույցը(ները) սալիկապատված, խոհանոցային կահույքով և անհատական ջեռուցման համակարգով:
Հատակագծեր
Շենքերի երրորդից տասնհինգերորդ հարկերը կառուցվելու են տիպային նախագծերով: Ստորև բերված են տիպային նախագծերի օրինակները ըստ բնակարանի հերթական համարների: